copy image url
Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 17:38 20-05-2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատերազմի ավարտից հետո ոչ մի անգամ չի այցելել Ադրբեջանի «ազատագրված հողեր». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքին, հաղորդվում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպման ընթացքում Ալիևը գոհունակություն է հայտնել ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ անցյալ տարի Աղդամ (Ակնա) և Ֆիզուլի (Վարանդա), իսկ այս տարի Ադրբեջանի «մշակութային մայրաքաղաք» Շուշի կատարած այցերի կապակցությամբ, բարձր է գնահատել Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի մասնակցությունը Շուշիում կազմակերպված միջազգային համաժողովին։

Ընդգծելով, որ Ադրբեջանը երկար տարիներ արդյունավետ և բարեհաջող համագործակցություն է իրականացնում ԻՍԵՍԿՕ-ի հետ, նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել ԻՍԵՍԿՕ-ի մշտական ​​աջակցության և իրենց երկրի հանդեպ արդար դիրքորոշման համար՝ և՛ հայերի կողմից «ադրբեջանական հողերի օկուպացիայի», և՛ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ:

Երկրի ղեկավարն ասել է, որ կցանկանար, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները այցելեին «օկուպացիայից ազատագրված» տարածքներ և սեփական աչքերով տեսնեին «հայերի կողմից կատարված ավերածությունները»։

«Սակայն, ցավոք, թեև պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկուկես տարի, այդ կազմակերպության ներկայացուցիչները չեն այցելել այդ տարածքներ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նախագահն ընդգծել է, որ ԻՍԵՍԿՕ-ի գործունեությունը և նրա փորձագետների մասնակցությունը կարող են կարևոր դեր խաղալ «հայերի պատճառած նյութական վնասի» գնահատման և դա միջազգային հանրությանը ներկայացնելու գործում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը