Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:51 20-05-2022

Ջերմաստիճանը կտրուկ նվազում է. այսօր սպասվում է թաց ձյուն

Մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։

Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վ և ավելի։

Ամենից շատ դիտված