copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:57 20-05-2022

Զեմֆիրան թողարկել է նոր «Միս» հակապատերազմական երգը

Ֆրանսիայում գտնվող ռուսաստանցի երգչուհի Զեմֆիրան ձայնագրել է այս տարվա ընթացքում առաջին նոր ստեղծագործությունը. այն կոչվում է «Միս» և նվիրված է ուկրաինական պատերազմին։ Երգում նման տողեր կան. «Օրացույցում գարուն է, բայց իրականում խրամատներ և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ: Մարիուպոլում կեսգիշեր է... Տեղ հասանք, բայց ո՞ւր ենք հասել, ինչո՞ւ եկանք։ Ես պատասխանը կփնտրեմ մնացած ողջ կյանքիս ընթացքում»։

Ստեղծագործության տեսահոլովակը բաղկացած է Ռենատա Լիտվինովայի ստեղծած պատերազմական թեմայով նկարներից։ Նա նաև տեսահոլովակի ռեժիսորն է և մոնտաժողը։ Իր Telegram-ալիքում Լիտվինովան հղում է հրապարակել՝ հետևյալ մակագրությամբ. «Չի կարելի սպանել միմյանց, չի կարելի հարձակվել, չի կարելի խաբել»:

Զեմֆիրան ավելի վաղ խոսել էր ուկրաինական պատերազմի մասին։ Փետրվարի 24-ին նա «Ո՛չ պատերազմին» խոսքերով գրառում է հրապարակել։ Նույն օրը Մոսկվայում կայացած համերգի ժամանակ երգչուհին կատարել է «Մի կրակիր» երգը։

Մարտի 17-ին Զեմֆիրան ուկրաինական պատերազմի և Ռուսաստանում հակապատերազմական ցույցերի մասնակիցների ձերբակալությունների կադրերով հոլովակ է հրապարակել։ Երգում «մի կրակիր» և «մի լռիր» բառեր կան։

Մարտի վերջին Զեմֆիրան մասնակցել է «Ռուսներն ընդդեմ պատերազմի» կարգախոսի ներքո անցկացվող Oksimiron համերգին և կուլիսներից լուսանկար հրապարակել ռեփեր և Aquarium խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը