copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:40 20-05-2022

Աննա Մանուկյանը ազատվել է աշխատանքային կարգապահությունը խախտելու համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հերքում է լուրերը, թե Հիմնադրամի աշխատակցին աշխատանքից հեռացրել են «Դիմադրության» շարժմանն աջակցելու պատճառով:

«Սույն թվականի մայիսի 19-ին մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ են դրվել Հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումը՝ ««Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրության» շարժմանն աջակցելու պատճառով» վերնագրով, ինչպես նաև նույն օրը Ֆրանսիայի հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցրած նույնաբովանդակ ելույթը։

Իրականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային կարգապահությունը պարբերաբար խախտելու համար՝ խստորեն պահպանելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները։

Հիշեցնում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության ապաքաղաքական կառույց է և Հիմնադրամի հեղինակությունն ու բարի համբավն արատավորող ապատեղեկատվության տարածումը, Հիմնադրամի գործունեության քաղաքականացման փորձերն անընդունելի են և կարող են վնասել Հիմնադրամի գործունեության արդյունավետությանը»,- նշված է Հիմնադրամի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին