copy image url
Ավելին 4 տարի առաջ - 10:40 20-05-2022

Ռիհաննան տղա երեխա է ունեցել A$AP Rocky-ից

Լույս աշխարհ է եկել Ռիհաննայի և նրա ընկերոջ՝ A$AP Rocky-ի առաջնեկը, գրում է The Sun-ը։
Ռիհաննան և A$AP Rocky-ն առաջին անգամ են ծնողներ դարձել:

Պարբերականի տվյալներով, երգչուհին տղա երեխա է ունեցել մայիսի 13-ին, Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում։ Երեխայի անունը դեռ հայտնի չէ։

Ռիհաննան իր հղիության մասին հայտարարել էր հունվարին։ Երգչուհին մշտապես հայտնվում էր հանրության մեջ «անկեղծ» հանդերձանքով՝ ցույց տալով աճող որովայնը, բայց երեխայի սեռը և ծննդյան մոտավոր ամսաթիվը չէր բացահայտում։