copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:53 19-05-2022

Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը տարանցման դյուրացման մասին համաձայնագրի նախագիծ կստորագրեն

Նախատեսվում է, որ Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը կստորագրեն տարանցման դյուրացման մասին համաձայնագրի նախագիծը։

Այս մասին հինգշաբթի «Ադրբեջանում միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման հեռանկարների մասին» թեմայով համաժողովում ասել է Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի մաքսային հսկողության կազմակերպման և առևտրի դյուրացման վարչության ղեկավարի տեղակալ Սամեդ Գարալովը, հաղորդում է Trend-ը։

Նրա խոսքով, այս նախագիծը մշակվել է դեռ 2016 թ. Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի մաքսային ծառայությունների կողմից՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ։

«Այս պայմանագիրը ստորագրվել է մեր երկրի և Վրաստանի միջև։ Նախատեսվում է, որ Ղազախստանը ևս կստորագրի համաձայնագիրը։ Բացի դրանից՝ սպասվում է, որ վրացական կողմն այս համակարգի գործարկումը կսկսի 2023 թ. հունվարի 1-ից»,- ասել է Գարալովը։

Վարչության պետը նշել է, որ նախագիծը կարող է մրցունակ դառնալ նմանատիպ նախաձեռնությունների մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից