copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:23 19-05-2022

Անհեթեթություն է. Անկարայի արձագանքը Աթենքի հայտարարությանը՝ կապված Պոնտոսի հույների ցեղասպանության հետ

Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին։

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ «Անկարան լիովին մերժում է Հունաստանի իշխանությունների կողմից «Պոնտոսի» անհիմն պնդումների տարելիցի պատրվակով արված անհեթեթությամբ լի հայտարարությունները»։

«Մենք Հունաստանին հրավիրում ենք համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի համար՝ փաստերը խեղաթյուրելու փոխարեն»,- նշվել է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին միաժամանակ մեղադրել է «պատմությունը իռացիոնալ կերպով խեղաթյուրելու իրենց ջանքերը համառորեն շարունակելու» մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր