Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:54 19-05-2022

Ընդդիմության քաղաքական օրակարգն իրենց աթոռների պես դատարկ է. Դավիթ Դանիելյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում մտքերի փոխանակության ընթացքում ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով կապանցի Դավիթ Դանիելյանն իր ելույթում հայտնեց, թե «փրկիչների ահաբեկչական հայտարարությունների ֆոնին կամ քաղաքացիներին վիրավորական հայտարարություններ անելու ֆոնին» կառավարության աջակցությամբ ինչ ծրագրեր է իրականացրել Սյունիքի մարզում։

«Աշխատող ձեռքերն այժմ քիչ են, այս պահին մենք պետք է լծվենք հետպատերազմյան Հայաստանի վերականգնման և զարգացման գործին, քանի որ փողոցում չէ մեր փրկությունը։ Մեր հայրենակիցներից շատերն ահազանգում են, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները նույնպես չեն գալիս համայանքներ ու շփվում գոնե իրենց ընտրողների հետ։ Ես էլ ասում եմ․ ինչպես իրենց աթոռներն են հիմնականում դատարկ, այնպես էլ իրենց քաղաքական օրակարգն է դատարկ»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծում փոփոխություններ անելու» նախագիծը, որի հեղինակը կառավարությունն է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ