Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:56 19-05-2022

Ընդդիմությունը փոքրիկ խմբակով փողոց է փակում՝ իր տիրապետության տակ վերցնելով մեդիամիջոցներ. Գ. Պապոյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում մտքերի փոխանակության ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ ընդդիմության որոշ խմբակների կողմից Երևանի տարբեր փողոցներ մի քանի րոպեով փակելու, սակայն դրա դիմաց իրենց տիրապետության տակ մեդիամիջոցներով մի քանի ժամանոց աղմուկ տարածելու պատճառով կորչում են, այսպես ասած, մի քանի նախաձեռնություններ։

«Օրինակ՝ վարչապետը կառավարության նիստում անդրադարձավ մի նախագծի, որը միտված է բարձրացնելու մեր սոցիալական քաղաքականության արդյունավետությունը։ Խոսքը վերաբերում է մինչև 10 տոկոս զեղչին մեր թոշակառուների համար, եթե նրանք իրենց գնումը կատարում են անկանխիկ եղանակով»։

Պապոյանը հիշեցրեց, որ երբ նախագիծը քննարկում էինք՝ ասելով, որ դրա շահառուն մեր համաքաղաքացի թոշակառուներն են լինելու, ընդդիմախոսները չէին համաձայնում ու բերում էին զանազան պատճառաբանություններ, թե այն որքան խնդիրներ է առաջացնելու մարդկանց համար, ինչը կենսաթոշակների բարձրացման հերթական փուլն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել