Ներքին 4 տարի առաջ - 12:26 19-05-2022

Եթե թոշակառուն հավաքում է թոշակը՝ «Մերսեդես» գնելու համար, ծրագիրն իր համար չի գործի. Փաշինյանը՝ Դումանյանին

Կառավարության հերթական նիստում «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառում հաստատելու մասին» օրենքի քննարկման ընթացքում ԿԳՄՍ Վահրամ Դումանյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարցրեց՝ թոշակառուն եթե ստացել է իր թոշակը և չի օգտագործել տվյալ ամիս, այսինքնէ տվյալ ամիս կամ մի քանի ամիս կուտակում է և ինչ-որ մի օր ամբողջական գումարով գնում է անում, արդյո՞ք այդ հինգ հազար դրամները կամ տասը տոկոսները կգումարվեն իրար, թե՞ ոչ, այսինքն՝ կարո՞ղ է օբյեկտիվորեն լինել իրավիճակ, երբ թշակառուն չօգտագործի իր քարտը, այսինքն՝ եթե ամիսը փոխվում է, տոկոսը չի գործում։ Դրանց ի պատասխան՝ սոցապնախարարն ասաց, որ կարող է օգտվել մյուս ամիս, բայց հետվճարային գումարը կրկին կտրամադրվի հինգ հազար դրամի չափով։

Փաշինյանը կատակելով առարկեց, որ սա սոցիալական ծրագիր է, և իրենք ուզում են աջակցել այն մարդկանց, ովքեր այդ ճոխությունը իրենց թույլ չեն տա. «Հակառակ դեպքում կստացվի, որ կենսաթոշակառուն հավաքում է իր թոշակը, վերջում, օրինակ, «Մերսեդես» է գնում։ Վատ գաղափար չէ, բայց այս փուլում զերծ կմնանք այդ տրամաբանությունից»։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի կենսաթոշակներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից. «Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ նրանից, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ