Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:26 19-05-2022

Նրանք, ովքեր ակցիաներից թվեր են հրապարակում, առնվազն դպրոց չեն գնացել․ Իշխան Սաղաթելյան

«Իշխանության կողմից հանրահավաքի թիվ հրապարակողները հիմա էլ մեկ-մեկ թվեր են հրապարակում, գալիս հանրահավաքից 1 ժամ առաջ են ֆոտո անում կամ ավարտվելուց մի ժամ հետո»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նրանք, ովքեր նման թվեր են հրապարակում, առնվազն դպրոց չեն գնացել կամ տարրական գիտելիքներ չունեն։ Ակնհայտ է, որ րոպե-րոպե շարժումը թափ է հավաքում, մեզ միանում են հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներ»։

Նրա դիտարկմամբ՝ շարժումը իր ծավալներով, ինտենսիվությամբ, քայլերով բացառիկ է։ «Ակնհայտ է, որ Հայաստանում այս ծավալի, ինտենսիվությամբ շարժումներ շատ քիչ են եղել կամ գրեթե չեն եղել, սովորաբար դրանք շատ կարճ են տևել, մինչդեռ ապրիլի 24-ից հետո նման երթերն ու ակցիաները պարբերական բնույթ են կրում, որի հետ հաշվի չնստելը չնկատել չի կարելի։

Իրականում դժվար պայքար է, մենք մեր քաղաքացներին չենք ասել, որ մեկ օրում դուրս ենք շպրտելու սրանց, ասել ենք, որ դժվար է լինելու, բայց վստահ՝ հնարավոր է։ Նիկոլի հրաժարականի պահանջն արդեն ձևակերպված փաստ է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ