copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 02:16 19-05-2022

«Այնտրախտը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

Կայացել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը։ Սևիլյայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցել են Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և Գլազգոյի «Ռեյնջերսը»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։ Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ է ունեցել։ 57-րդ րոպեին գերմանական ակումբի պաշտպանների անհամաձայնեցված խաղից հետո Ժո Արիբոն գոլի հեղինակ է դարձել։ 69-րդ րոպեին ձախ եզրից փոխանցումից հետո Ռաֆայել Բորեն գնդակն ուղարկել է դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։

Խաղը շարունակվել է լրացուցիչ ժամանակում․ 30 րոպեների ընթացքում գոլ չի գրանցվել։

11-մետրանոց հարվաժաշարում ավելի դիպուկ են գտնվել ֆրանկֆուրտյան թիմի ֆուտբոլիստները, որոնք դիպուկ են իրացրել բոլոր 5 մոտեցումները։ Վճռորոշ է եղել «Ռեյնջերսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիի վրիպումը։

Այսպիսով, «Այնտրախտը» պատմության մեջ 2-րդ անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը։ Նախորդ անգամ գերմանական ակումբը նվաճման հասել էր 1980 թվականին։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ