Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:09 18-05-2022

Մենք ծանր և դժվար գործ ենք սկսել միասին, բայց վստահ եղեք, որ այդ գործը ավարտելու ենք հաղթանակով․ Սաղաթելյան

«Մենք ծանր և դժվար գործ ենք սկսել միասին, բայց վստահ եղեք, որ այդ գործը ավարտելու ենք հաղթանակով։ Վաղը առավոտից շարունակելու ենք մեր բողոքի անհնազանդության ակցիաները։ Այլ ճանապարկ, այլ տարբերակ չկա։ Մենք մեր քայլերով, մեր գործողություններով պետք է մեր թիմը ավելացնենք, ծավալը մեծացնենք և հասնենք այն նպատակին, ինչ մեր առջև դրել ենք։ Խնդրում ու կոչ եմ անում ձեզ՝ առավոտյան ամբողջ կազմով միացեք բողոքի և անհնազանդության ակցիային»։ Այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ ամփոփելով բողոքի և անհնազանդության ակցիաները։

Անդրադառնալով վաղը իրականացվող ակցիաներին՝ Սաղաթելյանը ներկայացրեց կոնկրետ հասցեներ, որտեղ քաղաքացիները կարող են միանալ ակցիայի մասնակիցներին։

Ցուցակը՝ Գարեգին Նժդեհի հրապարակ
Կոմիտաս՝ եկեղեցու մոտ
Ավան՝ Հարսնաքարի մոտ
Մասիվ՝ Մեգամոլի դիմաց
Սասունցի Դավթի արձանի մոտ
15 թաղամաս՝ Հանրապետական հիվանդանոցի այգի
Լենիգրադյան Սեբաստիա խաչմերուկ
Ֆրանսիայի հրապարակ։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել