Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:47 18-05-2022

Այդ հանցագործի ազատության մեջ մնալը նոր հանցագործությունների ռիսկեր է պարունակում․ Ղազարյան


Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց․
«Ծնողները, որոնք հավաքվել էին քննչական կոմիտեում, պահանջ ներկայացրին զոհված զինծառայողի հորը անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, և նրանց խոսք տրվեց, որ այդ հարցի վերաբերյալ, մի քանի ժամ հետո վերջնական պատասխան կտրվի։ Այդ ծնողները երեկ մասնակցում էին նաև Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքին, մի քանի ծնողները նաև ելույթով հանդես եկան, ներկայացրին իրենց պահանջներն ու հիմնավորումները, որոնք խիստ տրամաբանական են։

Այդ հանցագործի ազատության մեջ մնալը նոր հանցագործությունների ռիսկեր է պարունակում։ Հայաստանի սահամանդրությամբ նախատեսված է, որ Հայաստանի տարածքի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի բացառապես հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ առանց հանրաքվե կազմակերպելու Նիկոլ Փաշինյանը թշնամուն է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական տարածքներ, և նորից եմ ասում, նրա մնալը նոր ռիսկեր է պարունակում, որովհետև հիմա հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում, որ սահմանների ճշգրտման հարցով պետք է Ադրբեջանին վերադարձվեն Տավուշի մարզից 7 գյուղեր, և Արարատի մարզից 1 գյուղ՝ Տիգրանաշենը։
Սա նշանակում է, որ ենթադրյալ հանցագործը, ազատության մեջ մնալով, հնարավոր է, որ կրկնի նմանատիպ հանցագործություն։ Նրան անհապաղ պետք է կալանքի ենթարկել և խափանել նոր հանցագործությունների կատարումը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի