copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:57 18-05-2022

Տոկաևը հեռացրել է Նազարբաևի կնոջը  Կանանց հարցերով ազգային հանձնաժողովի կազմից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի առաջին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի կնոջը՝ Սառային, բացառել է Կանանց հարցերով ազգային հանձնաժողովի կազմից։ Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում։

Տոկաևի հրամանագրով փոխվել է Ղազախստանի նախագահին առընթեր Կանանց և ընտանիքի ու ժողովրդագրական քաղաքականության հարցերով ազգային հանձնաժողովի կազմը, որը ձևավորվել է 2006թ.: Այսպիսով, դրա կազմից հեռացվել են Սառա Նազարբաևան, Մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովան, ջութակահարուհի Այման Մուսխոջաևան և մի շարք այլ անձինք:

Միաժամանակ հանձնաժողովի նոր նախագահ է դարձել նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աիդա Բալաևան։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում