Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:36 18-05-2022

Իմ տղան զոհվել է Ֆիզուլիում, ինձ համար մեծ ցավ է, որ իմ տղայի թափած արյան վայրում թուրքն է քայլում․ զոհված զինծառայողի մայր

«Ինձ հետաքրքիր է՝ ինչ էին մեզանից սպասում, գայինք, համբուրեի՞նք իրենց ճակատը։ Ասենք՝ շատ լավ եք արել, 1 տարի 6 ամիս լռել եք։ Ինչի՞ պիտի իրենք իրենց երեխաներին գրկեն, նստեն, իսկ ես՝ սառը քարը, կարա՞մ իմանամ»։ Այս մասին Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Խորեն Հաճաթյանի մայրը։

«Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմեղ է, թող դուռը բացի և մեզ ընդունի: Այս իշխանությունների վարմունքը մեկ բան է ասում, որ այդպես էլ պետք ա լիներ, ինչի մեր երեխաները հավի ճո՞ւտ էին: Եթե մեղավորներ կան, թող պատժի մեղավորներին: Իսկ եթե տարի վեց ամիս լռել է ու ստորաբար ինչ-որ քայլեր է անում ծնողների նկատմամբ, դա ի՞նչ է նշանակում: Վերջապես մեզ էլ հասկացեք, որքա՞ն լռենք: Եթե ես պիտի չապրեմ էս երկրում, ո՞վ պիտի ապրի, բորենինե՞րը պիտի ապրեն էս երկրում։ Իմ տղան զոհվել է հոկտեմբերի 23-ին Ֆիզուլիում, ինձ համար մեծ ցավ է, որ իմ տղայի թափած արյան վայրում թուրքն է քայլում, իսկ ինքը չի գնահատում։ Այն, ինչ տվել ենք, հետ չես բերում, մնացածը ո՞ւր ես տալիս»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը:

Այսօր զոհվածների ծնողները վարչության բակում էին, նրանք պահանջում էին զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, ազատ արձակել, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել հարցաքննության։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում