copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:14 18-05-2022

Մենք բոլորս Գարիկներ ենք, եթե պետք է բոլորիս ձերբակալեք, խնդրե՜մ. զոհված զինծառայողի մայր

«Գարիկին ձերբակալել են, քանի որ իրականությունը ներկայացնում է այնպես, ինչպես կա. նա իր արդար պահանջն է ներկայացնում»: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Քննչական կոմիտեի զինվորական վարչության բակում ասել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի մայրը:

«Մենք բոլորս Գարիկներ ենք, բոլորս, եթե պետք է բոլորիս ձերբակալեք, խնդրե՜մ: Ձեզ մեկ ժամ ժամանակ, եթե Գարիկին բաց չեք թողնում, մենք գալիս ենք ձեր հետևից, և արդեն պատասխանատու չենք մեր քայլերի համար»,- ասել է զոհված զինծառայողի մայրը:

Նշենք, որ այս պահին զոհվածների ծնողները վարչության բակում են, պահանջում են զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրիկին՝ Գարիկ Գալեյանին, ազատ արձակել։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի