copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:01 18-05-2022

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է «Ազովստալից» մեկ օրում 694 ուկրաինացի զինվորականի գերի հանձնվելու մասին

Ուկրաինացի զինծառայողները, որոնք արգելափակված էին «Ազովստալ» գործարանի տարածքում, շարունակում են գերի հանձնվել. մեկ օրում հանձնվել է 694 զինյալ, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մարիուպոլում «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված «Ազով» ազգայնական ստորաբաժանման զինյալները և ուկրաինացի զինծառայողները շարունակում են գերի հանձնվել»,- ընդգծել է Կոնաշենկովը:

ՌԴ ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով, վերջին մեկ օրվա ընթացքում 29 վիրավոր զինյալ է գերի հանձնվել։

Ընդհանուր առմամբ, մայիսի 16-ից 959 զինյալ է գերի հանձնվել՝ 80-ը վիրավոր, հավելել է Կոնաշենկովը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում