Ներքին 4 տարի առաջ - 12:56 18-05-2022

Ունենք հիմնավոր կասկած, որ քննչական մարմինները ի վիճակի չեն և անկարողունակ են հասնել վարչապետին. Արա Զորհաբյան

Զոհված զինծառայողների ծնողներն այժմ Քննչական կոմիտեի մոտ են։ Ավելի վաղ նրանք դիմել էին գլխավոր դատախազին՝ զոհված զինծառայողներին՝ տուժող, իսկ իրենց՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Դատախազը բավարարել էր միջնորդությունը։ Նրանց երկրորդ պահանջն այժմ այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ իրենց հարազատների մահվան համար և ենթարկվի պատասխանատվության։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զորհաբյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ակցիա իրականացնելու նպատակներին, ասաց.«Այսօր այստեղ գալու նպատակը այն է, որ բացահայտվի ճշմարտությունը, պարզվի՝ պատերազմը ինչից եղավ, և պատերազմի ժամանակ ինչու զոհվեցին մեր երիտասարդները։ Այստեղ կա երկու հարթություն․ առաջինը պատերազմը սկսելու ժամանակ այնպիսի գործողություններ կատարելն է, որոնք հանգեցրել են այսպիսի վիճակի, դա կապված է բարձր պաշտոնատար անձանց հետ՝ ի դեմս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի։ Սա առաջին հարթությունն է, երկրորդը ավելի ցածր զինվորական կառավարման մեջ գտնվող այն անձանց կողմից կատարված ապօրինություններն են, որոնք նույնպես նպաստել են և պատճառ են դարձել մեր հայրենակիցների զոհվելուն և տարածքներ կորցնելուն, այսինքն՝ ունենք երկու հարթություն։ Առաջին հարթության մասով մենք ունենք հիմնավոր կասկած, որ քննչական մարմինները ի վիճակի չեն և անկարողունակ են հասնել վարչապետին, քանի որ այդ կառույցների ղեկավարները կառավարության կողմից են նշանակվում, և բնական է, որ իրենք չկարողանան։ Օրինակ՝ վարչապետին հարցաքննելը խնդիր է դարձել»,- ասաց Զորհաբյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի