copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:48 18-05-2022

Շվեդիայի մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում կախել են PKK-ի դրոշը

Թուրք-շվեդական հարաբերությունների լարվածության ֆոնին Շվեդիայի մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկում անհայտ անձինք կախել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշը, գրում է ermenihaber-ը:

Այս ամենն առաջացրել է թուրք օգտատերերի դժգոհությունը, որոնք սոցցանցերում իրենց զայրույթն են արտահայտել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։

«Մենք «այո» չենք ասի նրանց մուտքին ՆԱՏՕ, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են կիրառում»,- ասել էր Էրդողանը։

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Անն Լինդեն, Օեկա Հաավիստոն և Մևլութ Չավուշօղլուն հանդիպելու են Անկարայում, որպեսզի քննարկեն սկանդինավյան այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Հանդիպմանը Թուրքիան նախատեսում է պարզաբանել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում