Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:15 17-05-2022

Առցանց քննարկվել է դպրոցների անվտանգության ապահովման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դպրոցների համապարփակ անվտանգություն 2022-2030. կլիմա, COVID-19, հակամարտություն՝ կրթության և անվտանգության շարունակական վտանգների կառավարում» թեմայով առցանց վեբինարին:

«GADRRRES»-ի և «Save the Children» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը փոխնախարարը «Ռիսկից մինչև ճկունություն. երիտասարդների դերը Հայաստանում կլիմայի փոխակերպման և ԱՌՆ (աղետների ռիսկերի նվազում) գործողություններում» թեմայի շրջանակում հանդես է եկել զեկուցմամբ:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումները շատ կարևոր են, ուստի Հայաստանը պատրաստակամ է ակտիվ մասնակցություն ունենալ «Երեխաների և երիտասարդների նախապատրաստական գլոբալ հանդիպում աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 7-րդ նստաշրջանի» (2022 թ.) շրջանակում իրականացվող միջոցառումներին:
Փոխնախարարը նախ հակիրճ խոսել է Հայաստանի պատմության ու աշխարհագրական դիրքի մասին, այնուհետև անդրադարձել 2021-2026 թթ. ՀՀ կառավարության կողմից կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումներին:
«Բարեփոխումների շրջանակում գործընկերների հետ համագործակցության միջոցով սեյսմիկ անվտանգության տեսանկյունից կառուցվում, հիմնանորոգվում և վերակառուցվում է 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Հայաստանի աշխարհագրական դիրքը ստիպում է մեզ հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն կառույցների սեյսմակայունության, այլև կրթական ծրագրերում թեմատիկ տեղեկատվական հատվածի ներառման հարցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Վեբինարին մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կլիմայական փոփոխությունների պատասխանատու Վիգեն Շիրվանյանը: Կազմակերպիչների խոսքով՝ նիստի նպատակն է ներկայացնել և քննարկել դպրոցների անվտանգության ապահովումը, ինչպես նաև կրթության և անվտանգության շարունակականության ծրագրի շրջանակի, բաղադրիչների ու մոտեցման անհրաժեշտ վերակառուցումը CSS-ի կողմից տրամադրվող ռիսկային միջավայրի պայմաններում: 2022-2030 թթ. ծրագրի միջոցով մասնակիցները մասնագետներից ու փորձագետներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ունենալու:

Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների համաշխարհային նախաձեռնության համար, որը հաստատվել է ավելի քան 60 երկրների կողմից: «GADRRRES»-ը և նրա տարածաշրջանային մասնաճյուղերը սկսել են վերանայել CSS շրջանակը 2020 թ.-ին՝ կրթական ոլորտի միջոցով ուժեղացնելու հավաքական գործողությունները: Դրա համար խթան են հանդիսացել կլիմայի փոփոխության աճող վտանգներն ու ռիսկերը:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել