Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:19 17-05-2022

Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. ներկա կլինի նաեւ վարչապետը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ընդդիմության ակցիաների ժամանակ իրականացվող ոստիկանական բռնություններին եւ իրավապահ մարմինների տարբերակված գործելաոճին զուգահեռ՝ մայիսի 20-ին, Հայաստանում մի շատ հետաքրքիր եւ ներկայանալի քննարկում է լինելու Հայաստանի ժողովրդավարության մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այդ քննարկմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ չնայած նման միջոցառում անցկացնելն ու դրա ամսաթիվը որոշվել են շատ ավելի վաղ, սակայն հետաքրքիր է հենց այս իրավիճակում ժողովրդավարության վիճակին անդրադառնալը միջազգային հեղինակավոր կառույցների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը եւս ընդգծեց. «Քննարկումը պլանավորվել է դեռ ամիսներ առաջ: Մեծ ծրագրի առաջին փուլը Հայաստանում ավարտվում է մայիսի վերջին, եւ քննարկումը դրա հետ կապված է հիմա տեղի ունենում»: Հավելենք, որ քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերի ֆորմատով, եւ լրատվամիջոցների մասնակցության մասով դեռ որեւէ հստակեցում առկա չէ: Ի դեպ, Հայաստանի ժողովրդավարության թեմայով քննարկմանը ներկա են լինելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը եւ այլք»:
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է

Ձեզ գուցե հետաքրքրի