copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:15 16-05-2022

Բունկերում՝ բարոյական աջակցություն, լսարանում՝ արհամարհանք

Նիկոլ Փաշինյանի կինը որոշել է մարդամեջ դուրս գալ, որպեսզի հերքի տարածված ասեկոսեները, թե իր ընտանիքը գտնվում է «դրսում»: Երեւանյան սրճարաններից մեկում նկար հրապարակելուց ու երեւանյան երեկոները գովելուց հետո նա բազմաթիվ թիկնապահներով մեկ էլ հայտնվել է Գավառում: Իր էջում էլ նկարագրել, թե իբր ինչ ջերմ ընդունելության է արժանացել այնտեղ:

Տիկինը, սակայն, մոռացել է անդրադառնալ Գավառի պետական համալսարանում պատահած միջադեպին: 44-օրյա պատերազմի մասին դասախոսություն կարդացող դասախոսին դեմագոգիկ հայտարարությամբ ընդհատած Աննա Հակոբյանը լսարանում մնացել է մենակ՝ թիկնապահների հետ: Նրա ներկայությունը հաճելի չի եղել ուսանողներին ու դասախոսներին:

Հետաքրքիր է՝ իսկ ինչու է նա հայտնվել Գավառի պետական համալսարանում՝ այն էլ 44-օրյա պատերազմի հերոսների անվան լսարանում: Ի՞նչ աղերս ունի Աննա Հակոբյանը կրթության ոլորտի հետ: Չնայած 44-օրյա պատերազմի հետ ուղիղ կապ, այնուամենայնիվ, ունի: Այն հրահրվել է իր ամուսնու ապաշնորհ քաղաքականության պատճառով:

Պատերազմի հետ կապ ունի նաեւ անձամբ Աննա Հակոբյանը, որը բունկերում, ամուսնու խոսքով, բարոյական աջակցություն էր ցույց տալիս գեներալներին: Ընդ որում՝ այդ «աջակցության» որոշ դրվագներ արդեն համացանցային մեմերի թեմա են դարձել:

Նա պատերազմի ժամանակ նաեւ զուգված-զարդարված ու հարդարված՝ իր «Էրատո» ջոկատով ֆոտոսեսիա էր անում իբրև թե առաջնագծից, իրականում ուտում-խմում ու բնակվում էր Գորիսի հյուրանոցներից մեկում:

Ընդհանրապես Փաշինյանն ու կինն ընդգծված բարդույթներ ունեն պատերազմի հետ կապված, որոնք փորձում են քողարկել ցինիզմով ու մանիպուլյատիվ հայտարարություններով:

1000-ավոր հայորդիների նահատակությունն ու մեր հայրենիքի 75 տոկոսի կորուստը ոչ մի բանական էակ չի կարող «մարսել»: Չնայած բանական էակը երբեք հայրենիքը թշնամուն չէր նվիրի…

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից