copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:46 16-05-2022

Ամերիկայի հայկական համագումարը դեմ է F-16-ի գործարքի համար Թուրքիայի առաջարկին

Մի նոր զեկույցով, որը հրապարակվել է մայիսի 13-ին Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի կողմից՝ «Թուրքական ժողովրդավարություն» նախագծի հետ համատեղ, բացահայտվում է Թուրքիայի երկերեսանիությունը քաղաքական մանևրումների մեջ և որ այն արժանի չէ մահաբեր F-16-ների նոր խմբաքանակի վաճառքին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Աղբյուրը տեղեկացնում է, որ Կոլումբիայի համալսարանի զեկույցում ասվում է. «Էրդողանիզմը պոպուլիստական բռնապետության և քաղաքական գաղափարախոսության ձև է, որը հիմնված է անձի պաշտամունքի վրա։ Իր հիմքում կոռումպացված լինելով՝ այն շովինիստական, ազգայնական և խտրական է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Ռուսական քաղաքացիական հասարակության շատ ակտիվիստներ, ովքեր տեղափոխվեցին Թուրքիա, գտան, որ Թուրքիան մի ուրիշ տեսակի գուլագ է... Թուրքիան ճամփաբաժանի վրա է: Մեկ ճանապարհի վրա բարեփոխումներն են և իսկապես ժողովրդավարական Թուրքիան, որը հարգում է փոքրամասնություններին և մարդու իրավունքները: Մյուսի վրա՝ ավելի մեծ ավազակապետություն և մարդու իրավունքների խախտումներ են»:

«Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն ժողովրդավարություններին՝ ոչ թե կզինեն ժողովրդավարությունը սպանողներին, ուստի մենք սկզբունքորեն դեմ ենք, որ ԱՄՆ-ը զենք տրամադրի Թուրքիային, հատկապես, հաշվի առնելով զեկույցներն այն մասին, որ 2020թ.-ի աշնանը արցախյան պատերազմում հայ ժողովրդի դեմ կիրառվել են F-16 կործանիչներ»,– ասել են Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը։ «Առնվազն, ԱՄՆ-ը պետք է ապահովի, որ Թուրքիան դադարեցնի իր ագրեսիան հայ ժողովրդի դեմ՝ ոչ թե Էրդողանի և Ալիևի ռեժիմներին հնարավորություն ընձեռի շարունակել ցեղասպան վարքագծերը»,– շարունակել են համանախագահները։

Ըստ աղբյուրի՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի և «Թուրքական ժողովրդավարություն» նախագծի զեկույցը տեղեկատվություն է տրամադրում «ռուս օլիգարխների կողմից իրենց ակտիվները պաշտպանելու ջանքերի մասին՝ իրենց սուպերզբոսանավերը Թուրքիայի նավահանգիստներում կայանելու, թուրքական բարձրակարգ անշարժ գույք գնելու և Թուրքիայում բանկային հաշիվներ բացելու միջոցով՝ իրենց ակտիվները բռնագրավումից պաշտպանելու համար»:

Համագումարի տեղեկացմամբ՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դևիդ Ֆիլիփսը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը «չպետք է փոխհատուցում ստանա՝ թույլ տալով իրեն ձեռք բերել 70 հատ F-16 կործանիչներ և արդիականացման սարքավորումներ Lockheed Martin-ից»։ Նա շարունակել է, որ «Բայդենի վարչակազմը պետք է ավելի խորաթափանց լինի՝ ընկերոջը թշնամուց տարբերելուց»։

Նշվում է, որ զեկույցը հրապարակվել էր Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Թուրքիայի կողմից հրապարակայնորեն դեմ արտահայտվելու և Էրդողանի դաշնակիցների պատվիրակության Վաշինգտոն այցելելու ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ