Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 19:28 15-05-2022

Պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առաջին շարքերում․ Իշխան Սաղաթելյան

«Մենք ապրիլի 25-ից իջել ենք փողոց՝ այս իշխանություններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի 1-ից` մենք ամենօրյա ռեժիմով անհնազանդության ակցիաներ, հավաքներ, հանրահավաքներ ու երթեր ենք իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ և շենքեր։ Մենք մայիսի 1-ից գիշերում ենք այս հրապարակում, սա արժանապատիվ քաղաքացիների պայքար է ընդդեմ ստի, ընդդեմ ազգային խայտառակության, ընդդեմ կապիտուլիացիայի, ընդդեմ երկիրը նոր զիջումների տանելու»։ Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ և այս պայքարը ավարտելու ենք հաղթանակով։ Դուք ինձ ճանաչում եք, գիտեք նաև այն կուսակցությունը, որը ես ներկայացնում եմ։ Իմ համար դյուրին չէր, լինելուվ 132 տարվա ավանդույթներ և կենսագրություն ունեցող կուսակցության Հայաստանի կազմակերպության ներկայացուցիչ, հայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատկանելիությունը և համախմբվում ենք մեկ գաղափարի շուրջ։ Ի պատիվ Դաշնակցության՝ մենք դա արեցինք։ Դա արեցին նաև բոլոր քաղաքական ուժերը, և այսօր մենք այստեղ ենք՝ համախմբված այդ գաղափարի շուրջ։ Դրանով մենք ուղերձ հղեցինք, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի։ Սա նախընտրական պայքար չէ, և այդ հարցն այսօր լուծված է։

Ես և իմ ընկերները հայտարարել ենք, որ գնալու ենք մինչև վերջ ու այս պայքարի հաջողության համար դնելու ենք ամեն ինչ։ Ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, ես առաջին օրվանից ասել եմ, գնալու եմ առաջին շարքերում, առաջինը հարվածելու եմ, առաջինը հարվածը վերցնելու եմ ինձ վրա։ Ամեն ինչ անելու ենք՝ այս պայքարի հաջողության համար, մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նվիրված ենք անմնացորդ ու Ձեզ հետ գնալու ենք մինչև հաղթական ավարտ»։

Ելույթը ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել