copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:53 15-05-2022

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտնել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմելու վերջնաժամկետը

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար կդիմի մայիսի 18-ին, հաղորդում է Aftonbladet պարբերականը։

«Դա կլինի Բրյուսելում ՆԱՏՕ-ի մեր դեսպանը, որը ֆիզիկապես դա կանի հավանաբար չորեքշաբթի օրը: Հետո, եթե բանակցություններ սկսվեն ՆԱՏՕ-ի հետ, ապա դրանցով կզբաղվեն արտաքին գործերի և պաշտպանության նախարարության գլխավորած պատվիրակությունները»,- ասել է նա։

Նրա խոսքով, Ֆինլանդիան պատրաստվում է Ռուսաստանի «ավանդական ռազմական սպառնալիքներին»՝ ի պատասխան իր գործողությունների։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հեռախոսազրույց է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան հայտնել է առաջիկա օրերին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմում ներկայացնելու մտադրության մասին։

Նախագահի գրասենյակի հաղորդմամբ, Նիինիստեն Պուտինին ասել է, որ ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի որոշման վրա ազդել են 2021թ․-ի վերջին Ռուսաստանի ներկայացրած անվտանգության վերաբերյալ պահանջները և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին անդամակցելով, Ֆինլանդիան ամրապնդում է սեփական անվտանգությունը և որոշակի պարտականություններ է ստանձնում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի