Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:25 14-05-2022

Վարույթ իրականացնող մարմինը ապօրինի ձայնագրությամբ քրգործ է հարուցել․ փաստաբան


Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել հասարակական-քաղաքական գործիչ, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին։

Նշենք, որ 2 օր առաջ ոստիկանությունը նրան իր բնակարանից առևանգել էր։ Մինչ այդ տունը խուզարկել էին։ Չալաբյանը մեղադրվում է հավաքներին մասնակցել հարկադրելու մեջ, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել հրապարակված մի գաղտնալսում, որում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը ամեն կերպ ստիպում է Չալաբյանին, որ վերջինս ցույցերին մասնակցելու համար իրենց ֆինանսական օժանդակություն ցուցաբերի։

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում «Համախմբման» շարժման վրանի մոտ տեղի է ունենում մամուլի ասուլիս, որի ժամանակ Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Մենուա Սողոմոնյանը և Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, ներկայացնում են մանրամասները և մեկնաբանում են դատարանի որոշումը։

Ասուլիսի ժամանակ ելույթ ունեցավ Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, ով ներկայացրեց գործի հետ կապված իրավական հանգամանքների վերաբերյալ մանրամասներ։

«Երբ պարոն Չալաբյանի բնակարանում իրականացվեց խուզարկություն, ավարտման պահին, այնտեղ վարույթ իրականացնող մարմինը ավարտեց իր գործը և հեռացավ, իսկ հետաքննության մարմնի աշխատակիցները հայտարարեցին, որ պետք է պարոն Չալաբյանին բերման ենթարկեն, այն պարագայում, երբ նա ողջ ընթացքում գտնվում էր իրենց տեսադաշտում և ակտիվորեն մասնակցել է խուզարկությանը։
Այժմ միջնորդություն է ներկայացվել, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանքը 2 ամիս ժամկետով։ Այս պահի դրությամբ դեռևս պաշտպանական կողմին չի տրամադրվել դատարանի որոշման վերջնական տարբերակը, որպեսզի բավականաչափ ժամանակ մեզ հատկացվի և օպերատիվորեն բողոքարկենք։

Բոլորիս հայտնի ձայնագրությունը, որտեղ ձանյագրվել է պարոն Չալաբյանը, որտեղ մի քանի անձ ևս ներկա են, դրա ձեռբներման և՛ հիմքերն են ապօրինի, և՛ այդ գործողություններով ոտնահարվել է Չալաբյանի իրավունքը, որովհետև առանց զգուշացնելու իրեն գաղտնալսել են։ Իսկ վարույթ իրականացնող մարմինը այդ ապօրինի ձայնագրությունով բերել է քրեական գործի հարուցման»,- ասաց Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել