Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:51 30-05-2022

Նիկոլի մազին կպնելու համար կարելի է քրգործ հարուցել, 5000 երեխայի սպանության համար չհարուցվի՞. Կ. Տոնոյան

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է քննվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի մասին հաղորդումը։

«Երեսուն րոպեանոց դատ է եղել, չեն էլ հասցրել միջնորդություն ներկայացնել։ Երեսուն րոպեանոց դատ է եղել, որից էլ մի հինգ րոպե ուշացել ենք, մեր փաստաբանն է մի քիչ ուշացել, պատկերացնո՞ւմ եք»։

Տոնոյանի խոսքով՝ որտե՞ղ է երաշխավորված, որ իրենք ամսի մեկին գան՝ նորից երեսուն րոպե չի տևելու, նորից չի հեռանալու։

«Մենք կգնանք հիմա ԲԴԽ, որովհետև պարոն Ջհանգիրյանը ասաց՝ գնացեք, ու եթե ձեր պահանջը չկատարվի, նորից եկեք ԲԴԽ։ Հիմա հետաքրքրիր է, որ գնանք ԲԴԽ, ի՞նչ պետք է պատասխանի, առավել ևս որ մենք հիմա ունենք երկրորդ բողոքը, այլև այդ դատերը երեսուն րոպե չպետք է լինեն, թող նոր դատավորներ ընդունեն, այստեղ ցուցակներին դատավորների որը նայում ենք, Բիշարյանի անունն է գրված միայն։ Այդ ո՞նց է՝ մեր Գալոյանի հարցով մինչև գիշեր մնացել, դատ էին անում, իսկ այս գործով, որ այդքան զոհ կա, տուժող կա, երեսուն րոպե ժամանակում են անում, որից մենք էլ չհասկացանք, թե ինչ է լինում։ Հայաստանում նիկոլիզմ է հաստատվել, սա նիկոլիզմյան դրսևորում է։ Նիկոլ Փաշինյանը քանի՞ սպայի է սպանել, ոչ թե վիրավորվել։ Նիկոլի մազին կպնելու համար կարելի է քրգործ հարուցել, 5000 երեխայի սպանության համար չհարուցվի՞»։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները մի քանի ժամ է՝ Վերաքննիչ դատարանի շենքի մոտ են, որտեղ շարունակվում է քննվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի մասին հաղորդումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել