Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:21 14-05-2022

Նախկինում ամուր հիմք է դրվել հայրենական սպառազինության ստեղծման մեջ․ Օհանյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին նրանք գտնվում են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ տեղի են ունենում ընդիմության քննարկումները։

Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Նախ կարճ գնահատական տանք՝ ինչ իրավիճակ է ստեղծվել զինված ուժերում, թեկուզ կարծում եմ, որ մեզ բոլորիս համար այնքան ցավալի հարց է, որ մեզանից յուրաքանչյուրը ծառայել է զինված ուժերում, և յուրաքանչյուրի համար թանկ է հայկական բանակը։

Զինված ուժերը առօրյա գործունեության մեջ զբաղվում են ուսումնադաստիարակչական գործունեությամբ։ Անչափ կարևոր է, որ բարձրացվի բանակի ոգին, բայց բանակի ոգին միայն տեղից չի լինում, այսինքն՝ պետք է ուսումնական գործընթացին ամբողջությամբ ընթացք տրվի, դաստիարակչական աշխատանքներին ևս համապատասխան ընթացք տրվի՝ սկսած զինվորի անհատական պատրաստությունից, վերջացրած տարբեր զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակմամբ։ Եվ իհարկե, մյուս խնդիրը դա սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից խնդիրների իրականացումն է։ Ես տեղեկություն չունեմ, և պետք էլ չէ այստեղ երկար խոսել դրա մասին, բայց կարծում եմ, որ մեկ ընտրական պրոցեսում՝ 4-5 տարվա ընթացքում, կարելի է այդ ամենը իրականացնել։

Մանավանդ որ նախկինում՝ երկար տարիների ընթացքում, բավականին ամուր հիմք է ստեղծվել նաև հայրենական սպառազինության ստեղծման մեջ։ Սրանք են այն կարևոր ուղղությունները, որ մենք պետք է առաջիկայում իրականացնենք՝ բանակի մարտունակությունը վերականգնելու համար»,- ասել է Սերյան Օհանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել