copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:08 13-05-2022

Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կմ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի

ՀՀ Կառավարությունը գումար հատկացրեց Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար: Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

ՀՀ Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի հերթական նիստում որոշվեց 548,4 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մ11 Մարտունի-Աստղաձոր միջպետական նշանակության 5,9 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար։

Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին, որի ընթացքում հիմնանորոգվել է 5,9 կիլոմետր ճանապարհահատվածի 1 կիլոմետրը՝ ծախսելով 195,5 միլիոն դրամ։

ՀՀ Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի նիստի նույն որոշմամբ 3 միլիոն 215 հազար դրամ էլ նախատեսվել է հատկացնել Գեղարքունիքի մարզի տարբեր նշանակության ճանապարհների հիմնանորոգման ծրագրերի նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացնելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը