Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:17 13-05-2022

Ովքեր երկիրը տանում են դեպի անդունդը, պետք է ամեն օր արժանանան ձեր դիմադրությանը. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ Կառավարության շենքի շրջափակումը կարևոր էր.

«Երբ շատ ենք լինում, շատ գործողություն ենք անում, ավելի շատ լինենք, ավելի մեծ շենքեր ենք շրջափակելու։ Մենք ծրագրված մեր պայքարն առաջ ենք տանում։ Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով․ առաջինը՝ հենվելով սեփական պայքարի վրա։ Արցախի ու ՀՀ ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը, Նիկոլը որևէ մանդատ չունի՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Այն պայքարը մեկ օրվա ու մեկ կուսակցության շարժում չէ։ Սա հայ արժանապատիվ մարդու պայքար է։ Անկախ քաղաքական կուսակցությունից ու պայքարից՝ պարզ գյուղացի մարդիկ, ովքեր իրենց աշխատանքը թողել եկել են այստեղ, պայքարում են։ Հետևաբար սա համաժողովրդական և համազգային շարժում է։ Իսկ այն մարդիկ, ովքեր երկիրը տանում են անդունդը, պետք է ամեն օր արժանանան ձեր դիմադրությանը։ Մենք հերթով գնալու ենք բոլորի հետևից, իսկ իշխանությունն այլևս որևէ հենարան չունի։ Միակ հենարանը ոստիկանական բիրտ ուժն է, ամեն օր կեղծ, շինծու ձևով ուզում են կալանքի տակ պահել մեր պայքարի ընկերներին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում