Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:13 12-05-2022

Դաշնակցականի տանից հնարավոր է այլ բան գտնեք, բայց ոչ ընտրակաշառքի փաստաթուղթ․ Արծվիկ Մինասյան

Շարունակվում են ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

«Ժողովո՛ւրդ ջան, մենք ձեզ հետ միասին այս երկիրը դարձնելու ենք իրավունքի երկիր։ Հենց հիմա ես գալիս եմ «Դաշնակցության» գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի տանից, որտեղ այս իշխանությունը որոշել էր խուզարկություն անել։
Օրեր առաջ սկսած այլանդակ վարքագծի հերթական շարունակությունն էր․ խուզարկում էին, որ Սուրեն Մանուկյանի տնից գտնեին ընտրակաշառքի փաստաթղթեր։ Ա՜յ մարդ, դաշնակցականի տնից հնարավոր է այլ բան գտնեք, բայց հաստատ ընտրակաշառքի փաստաթուղթ չեք կարող գտնել։

Հիմա ապատեղեկատվության քարոզ է, թե՛ «Հ1» հեռուստաընկերությամբ, թե՛ բոլոր ֆեյքային գրոհներով։
Տեղեկացնեմ նաև, որ այս պահի դրությամբ ինը երիտասարադների հանդեպ քրեական հետապնդումը շարունակվում է, չորս երիտասարդ և մեկ պատանի, այս պահին ձերբակալված են։ Եվ ամենավատը՝ Նիդերլանդներից առաջին անգամ եկած պատանուն, որը միացել էր այս պայքարին, ձերբակալել են և ուզում են տանել կալանավորման։ Ամոթ է»,- ասաց Արծվիկ Մինասյանը

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ