copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:32 12-05-2022

«Լուկօյլ»-ը հայտարարել է Shell-ի ռուսական բիզնեսը գնելու մասին

«Լուկօյլ» ընկերությունը գնում է Ռուսաստանում Shell-ին պատկանող մեքենաների լցավորման ցանցը, ինչպես նաև Տվերի մարզում քսանյութերի արտադրության գործարանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ընկերությունների հայտարարությանը։

Ռուսաստանում Shell-ի դուստր ձեռնարկությանը պատկանում է 411 գազալցակայան, որոնք տեղակայված են հիմնականում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական և Հյուսիսարևմտյան դաշնային շրջաններում։

Shell-ը նշել է, որ գազալցակայանների ցանցը և գործարանը «Լուկօյլ»-ին վաճառելուց հետո «Շելլ նեֆթ» ՍՊԸ-ի ավելի քան 350 աշխատակիցներ կպահպանեն աշխատանքային հարաբերությունները նոր սեփականատիրոջ հետ։

Գործարքի գումարը չի բացահայտվում։ Այն ավարտելու համար դեռ պահանջվում է ստանալ Դաշնային հակամենաշնորհային ծառայության համաձայնությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը