Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:14 12-05-2022

Նիկոլների մտքում միայն փողն է․ Արթուր Ղազինյան

«Բայց նկատել ե՞ք, որ նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները միայն փողի մասին են խոսում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա նշել է. «Նիկոլների մտքում միայն փողն է. նրանք վստահ են, ընդդիմադիրները փողով ցույց են գնում, փողով փողոց են փակում, փողով հարցազրույց են տալիս, փողով ֆեյսբուքում ստատուսներ են գրում:
Սրանք, փողից բացի, այլ արժեք ու գաղափար չունեն, սրանք ապրում ու շնչում են փողի համար:

Նիկոլներն ու նրանց աղանդի հետևորդները չեն պատկերացնում, որ ՄԱՐԴԸ կարող է ունենալ գաղափար, թասիբ, ազգային արժանապատվություն, հայրենասիրություն, պատիվ: Նրանք երբեք չեն ունեցել այդ զգացմունքները և դա խորթ ու անհասկանալի է իրենց համար:

Նիկոլները չեն հասկանում, ո՞նց կարելի է հանուն գաղափարի, արժեքների ու սկզբունքների 12 օր գիշեր-ցերեկ պայքարել, բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ, քայլել օրը 20 կմ:

Չեն հասկանում ու ընկնում են ֆանտզիաների գիրկը. ինչ որ գնացուցակ են պատրաստում ու տարածում իրենց հետևորդների մեջ, նորից պառակտում Հայ ժողովրդին, ատելություն սփռում, թալանի մասին նորից հիշում:

Բայց էնքան անուղեղ են, որ չեն մտածում, որ վիրավորում են տասնյակ հազարավոր ազնիվ ու հայրենասեր Հայ մարդկանց:
Էնքան հիմար են, որ չեն հասկանում, որ իրենց հրապարակած գնացուցակով 10 օր երթեր անելու ու փողոց փակելու համար նույնիսկ Իսրաելի պետական բյուջեն չէր բավականացնի:

Ոչինչ, քիչ մնաց, շատ շուտով վերջ կդնենք էս մանր չարչիությանն ու որկրամոլությանը»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան