copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:19 12-05-2022

Ապօրինի հայտարարել Մոսկվայի, Կարսի պայմանագրերը և կապիտուլյացիոն հայտարարությունները. Ազգային օրակարգ

«Ազգային օրակարգ» կուսակցությունը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ «Ազգային պետության ձևավորմանն ընդառաջ» վերնագրով։ Ստորև ներկայացնում ենք գրառումը․

«Հայության առջև ծառացած բախտորոշ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է հստակ հրաժարվել օտարի վերահսկողության ներքո անպատիվ գոյատևելու արատավոր կենսակերպից, և միաբանվել Հայոց պետական ինքնիշխանության ամրապնդման ու միջազգային սուբյեկտայնության վերականգնման գաղափարները կյանքի կոչելու շուրջ։
Մինչդեռ ապազգային և հակապետական համակարգը այսօր ի դեմս Փաշինյանի և իր իշխանախմբի շարունակում է թիրախավորել մեր անկախ պետականությունը և կազմաքանդել պետությունը, թշնամուն հանձնել հայկական, ներառյալ՝ Արցախ երկրամասի ազգային-պետական տարածքները, հրաժարվել Ցեղասպանության ու Հայրենազրկման հետևանքների համատեքստում պետականորեն հնարավոր հատուցում ստանալու իրավունքից, և ի վերջո շարունակում է հետևողականորեն սպասարկել Հայաստանն ու Հայությանը վերջնական և ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելու օրակարգը։

Այդ տեսակետից մասնավորապես արձանագրում ենք հետևյալը․

1.​ Կրավորական կեցվածքով շարունակ բարձրաձայնում են «խաղաղության դարաշրջանի» պարտվողական դրույթը, այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական կողմը կիրառելով հիբրիդային պատերազմին հատուկ գործիքակազմը, այդ թվում՝ պարբերական ռազմական հարձակումները հնարավորություն է ստանում հաջորդաբար հասնել իր նախանշած նպատակներին։
2.​ Հնչեցնում են կեղծ ու սին պնդումներ առ այն, թե աշխարհաքաղաքական կենտրոնների և միջազգային հանրության դիրքորոշումները հակադիր են Հայության ազգային ու պետական շահերին, և նմանատիպ թեզերով նպատակ են հետապնդում վերջնականապես ընկճել մեզ ու տրամադրել ինքնիշխանության և ինքնության հետ կապված ցանկացած անդառնալի զիջումների։
3.​ Հայության թշնամիների հետ հարաբերություններում մեր ազգային ու պետական շահերը դարձնում են սակարկման առարկա, ճանաչում և արձանագրում են հայկական ազգային տարածքների վերամիավորման համար մղած պայքարի վերջնական պարտությունը, ու այդ կերպ փաստորեն փակում են մեր կենսական հիմնախնդիրների լուծման հնարավորությունները։
4.​ Առանց Հայկական հարցը ներկայացնող համարժեք օրակարգի հետևում են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման անհեռանկար դիրքորոշմանը, ինչին հակառակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է հանդես գալ համադրված կայուն մոտեցումներով ու պահանջներով և գործել միայն իրենց ընդհանրական շահերի թելադրանքով։

Ելնելով ստեղծված իրադրությունից վերահաստատում և հայտնում ենք հետևյալ առաջնահերթությունները.

Ա)​ Ազգային-ազատագրական պայքարի միջոցով իշխանազրկել Փաշինյանին ու իր վարչախմբին, և բացառել երկիրը տիրող հակահայ իշխանական համակարգի վերարտադրությունը՝ գործողը օտարի հերթական կամակատար վարչախմբով փոխարինելու միջոցով:
Բ)​ Ապօրինի հայտարարել 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, 2020 ու 2021 թվականների երեք եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունները, և հետևողական անհաշտ պայքար մղել առաջացած հետևանքները առավելագույնս վերացնելու նպատակով։
Գ)​ Հռչակել, որ Արցախի ազատագրման վերջնանպատակը վերամիավորումն է Հայաստանի հետ, և միակամորեն հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եղած սահմանները վերականգնելու նպատակի մասին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը ազգային-ազատագրական պայքարի միջոցով ձերբազատվել Փաշինյանից և իր վարչախմբից՝ համախմբվելով ազգայնական իշխանությամբ Ազգային պետություն ձևավորելու կենսական նպատակի շուրջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի