copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:47 11-05-2022

Մատենադարանում բացվել է «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցադրությունը

Մայիսի 10-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի նմուշներ: Ցուցադրությունը նվիրված է վանքի կառուցման 800-ամյակին, այն գործելու է մինչև մայիսի 29-ը:

Մայիսի 28-ից հոբելյանական ծրագիրը կշարունակվի Չինարի գյուղում: Այդ օրը՝ 11:00-ին, Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն: Երեկոյան՝ 19:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը:

Միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը՝ մայիսի 29-ին: 11:00-ին կրկին մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Երեկոն կրկին կամփոփենք համերգային ծրագրով. 19:00-ին ելույթ կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել