Ներքին 4 տարի առաջ - 16:13 11-05-2022

Նիկոլի թմբուկը խփող դատավորը կքննի Նիկոլին երդում տված ավագ քննիչի միջնորդությունը

Նիկոլ Փաշինյանի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկը զարկող Դավիթ Արղամանյանը, որին 2021-ին նշանակեցին դատավոր, այսօր՝ ժամը 20։00-ին, կքննի ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու արդեն չորրորդ միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Yerkir.am-ը։

Մակագրումը տեղի է ունեցել «ձեռքով», և ակնհայտ է, որ իշխանություններին լոյալ դատավորի ընտրությունը պատահական չէ։

Դավիթ Արղամանյանը, ինչպես գիտենք, 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, ո՛չ ավել, ո՛չ պակաս, երթի թմբուկն էր զարկում։

Զավեշտն այն է, որ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդությունն էլ ներկայացրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը․ սա այն քննիչն է, որը 2018-ին «Շիշ բռնողի» հրավերով միացավ Փաշինյանի հեղաշրջմանն ու բեմից հավատարմության երդում տվեց առաջնորդին։ Այդ ելույթը վարձատրվեց՝ քննչական բաժնի հասարակ ավագ քննիչից նրան դարձնելով ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ։ Դեռ ավելին, նրա հորն էլ՝ Ռուբիկ Նավոյանին, որը քաղաքապետարանի աշխատակից էր, 2021 թ․-ին դարձրին ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ։
Եվ ահա Սուրեն Նավոյանը Գերասիմ Վարդանյանի կալանքն ազատությամբ փոխելու դիմաց 60.000.000 ՀՀ դրամ գրավ է պահանջել, ինչն էլ Վարդանյանը չի վճարել պարզ պատճառով․ այդքան գումար չուներ։

Ու չնայած նախորդ դատավորը բավարարել է այս գումարի դիմաց ազատ արձակելու որոշումը, Գերասիմ Վարդայանին դարձյալ կանչել են դատավարության՝ այս անգամ «թմբկահար» դատավորի որոշումը լսելու՝ ինչ պետք է լինի նրա ճակատագիրը այս անմարդկային չափի գումարը չմուծելու դեպքում։

Տպավորությունն ամբողջացնելու համար կցում ենք տեսանյութը, թե ինչպես դատավոր Դավիթ Արղամանյանն անգամ թմբուկն էր զարկում Նիկոլ Փաշինյանի ցուցումով։

Աննա Բալյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին