Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:51 11-05-2022

Դրախտիկ գյուղի դպրոցում կրակոց է հնչել

Մայիսի 8-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է։ Հայտնում է ոստիկաությունը։

Ժամը 13.30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային:

Բերման ենթարկված երիտասարդը խոստովանեց, որ մայիսի 7-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել