copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:06 10-05-2022

IKEA-ն մինչև օգոստոս կվճարի ռուս աշխատակիցների աշխատավարձը

Շվեդական IKEA տան համար ապրանքների առևտրի ցանցի սեփականատեր Ingka Group ընկերությունը Ռուսաստանում իր 15 հազար աշխատակիցների աշխատավարձը կվճարի մինչև 2022 թվականի օգոստոսը։ Այս մասին Reuters-ին հայտնել է ընկերության մանրածախ գործառնությունների մենեջեր Տոլգա Օնկուն։

«Մեզ հաջողվեց այդ ժամկետը (աշխատավարձերի վճարումները) երկարաձգել վեց ամսով։ Մենք շարունակում ենք հետևել, վերլուծել, նայել, թե ինչ է կատարվում, և կկայացնենք որոշումներ ըստ իրավիճակի զարգացման»,- ասել է Օնկուն։

Միևնույն ժամանակ, Ingka Group-ի ներկայացուցիչը հրաժարվել է մանրամասներ հաղորդել, թե ընկերությունը որտեղից է վերցնելու գումար աշխատակիցներին վճարելու համար:

«Մենք հետևում ենք բոլոր պատժամիջոցներին։ Մենք օգտագործում ենք այն ակտիվները, որոնք ունենք Ռուսաստանում»,- ասել է Օնկուն։

Նա չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք ընկերությունը դիտարկո՞ւմ է ռուսական շուկան ամբողջությամբ լքելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում