Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:16 10-05-2022

ԱՄՆ-ը չեղարկել է ուկրաինական պողպատի արտահանման բոլոր մաքսատուրքերը

ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն հայտարարել է, որ ուկրաինական պողպատի ԱՄՆ արտահանման բոլոր հարկերն ու տուրքերը կչեղարկվեն մեկ տարով։ Ընդհանուր առմամբ գործում էր 232 մաքսատուրք և դրանց մեծ մասը ներդրվել էր Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, 2018թ.-ին։
Ջինա Ռայմոնդոյի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի յուրաքանչյուր տասներեքերորդ բնակիչը ներգրավված է պողպատի արդյունաբերության մեջ, և դա երկրի համար ռազմավարական ճյուղ է:
«Մենք չենք կարող պարզապես հիանալ ուկրաինացի ժողովրդի ոգու ուժով, մենք պետք է փակենք նրանց թիկունքը»,- ասվում է հայտարարության մեջ:- Որպեսզի պողպատի գործարանները շարունակեն կյանքի աղբյուր հանդիսանալ Ուկրաինայի ժողովրդի համար, նրանք պետք է այն արտահանելու հնարավորություն ունենան»։
Ուկրաինան աշխարհի տասը խոշորագույն պողպատ մատակարարողներից մեկն է, տարբեր տարիներին պողպատը կազմել է ուկրաինական ամբողջ արտահանման մինչև 30%-ը։ Ճյուղի ամենամեծ գործարաններից մեկը՝ «Ազովստալը», ներկայում մշտապես գնդակոծվում է և դեռ անորոշ ժամանակ չի կարողանա գործել։ Մյուս խոշոր գործարանները գտնվում են Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել