copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:13 10-05-2022

Բոլոր ուժայիններով հազիվ 2 տասնյակ սադրիչ էին գտել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Մայիսի 8-ին ընդդիմության ավտոերթը՝ դեպի Գյումրի եւ հանրահավաքը խափանելու համար իշխանությունը մեծ ուժեր է8 մոբիլիզացրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ նախնական հաշվարկ են արել եւ հասկացել, որ միայն մարզային իշխանությունների ուժերով՝ մարզպետի գլխավորությամբ, չեն կարող հաջողացնել այդ օպերացիան եւ մեկ օր առաջ Շիրակի մարզ են մեկնել ուժային կառույցների ղեկավարները։ Մասնավորապես ծնունդով Հոռոմ գյուղից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաեւ շիրակցի ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է եւ նրա ջանքերով է Ռազմական ոստիկանության պետ նշանակվել։ Որոշել են մարդիկ ուղարկել ճանապարհը փակելու եւ դրա համար օգտագործել իրենցից կախման մեջ գտնվող գերիների հարազատներին եւ մի խումբ իշխանամերձ երիտասարդների, որոնց կոորդինացրել է Քոչարյան-Զաքարյան զույգը։


Ի դեպ, մի քանի օր առաջ նշված երկուսը խորհրդարանում քննարկում էր ընդդիմության ցույցերին մասնակցող երիտասարդներին սահման ուղարկելու հարցը։ Սակայն որքան էլ ջանացել էին հազիվ երկու տասնյակ մարդ էին կարողացել հանել ընդդիմության դեմ, ինչը իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով փորձեցին ուռճացնել եւ ներկայացնել, թե «Գյումրին մերժեց ընդդիմադիրներին»։

Իշխանականների պահվածքը հուշում է, որ նրանք արդեն լրջորեն անհանգստացած են եւ զբաղված են փողոցի պայքարի դեմ հակաքայլեր մշակելու գործով, որ կանխեն իշխանափոխությունը։ Ի դեպ, սադրիչ խմբերի հետ աշխատել են նաեւ Շիրակի մարզպետարանի որոշ աշխատակիցներ, իսկ կադրերում երեւում էր մարզպետի եղբայրը, որը օրեր առաջ խռովել՝ դիմում էր գրել, կնոջը գործից ազատելու պատճառով, հետո դիմումը հետ է վերցրել։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ