copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:08 08-05-2022

Թուրքիայում քննարկում են ՆԳ նախարարի և հայտնի քաղաքական գործչի միջև ծագած սկանդալը

Թուրքական «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղի և Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի միջև ծագած սկանդալը, որը դարձել է երկրի լրատվամիջոցների և սոցցանցերի ամենալուսաբանվող թեմաներից մեկը, իշխող կուսակցությունն անվանել է զրպարտչական արշավ և սադրանք:
Ինչպես հաղորդում է Sondakika.com կայքը, նախարար Սոյլուն ավելի վաղ ուղիղ եթերում հայտարարել էր, որ Օզդաղը «Սորոսի ծնունդ է»։
«Ես նրան որպես մարդ չեմ ընկալում, նա ինձ համար կենդանուց ցածր է, նա Սորոսի ծնունդ է, կապված է հետախուզության հետ»,- կայքը մեջբերում է նախարարի խոսքը։
Քաղաքական գործիչ Ումիթ Օզդաղը տեղի ունեցողն անվանել է «անձնական ընդհարում» և նախարարին մենամարտի է հրավիրել:
«Սա այլևս քաղաքական բանավեճ չէ, այն վերածվել է անձնականի: Առաջին անգամը չէ, որ Սուլեյմանը վիրավորում է ինձ, ես նրա դեմ ավելի վաղ հայց եմ ներկայացրել, չնայած շատ կոշտ հայտարարություններին՝ դատարանը քրեական գործ չհարուցելու որոշում է կայացրել։ Եթե ​​ես նման կարգի հայտարարություններ անեի, հիմա բանտում նստած կլինեի»,- ասել է քաղաքական գործիչը։
Ավելի ուշ «Հաղթանակ» կուսակցության առաջնորդը մարտահրավեր է նետել ՆԳՆ ղեկավարին՝ սոցցանցում հայտարարելով, որ նրան սպասում է ՆԳՆ շենքի դիմաց, նշելով օրն ու ժամը:
«Սուլեյման, ես կլինեմ ՆԳՆ-ի դիմաց՝ մենակ ու անզեն»,- գրել է Օզդաղը։
Նշված ժամին քաղաքական գործիչը եկել է ՆԳՆ շենք, նրան դիմավորել են լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Կուսակցության անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև ծեծկռտուք է սկսվել, սակայն նախարարը դուրս չի եկել։
Իշխող կուսակցությունը հայտարարել է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին իր լիակատար աջակցությունը՝ տեղի ունեցողը որակելով զրպարտություն և սադրանք։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից