copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:38 05-05-2022

Անմեղսունակության մրցավազք

Ընդդիմությունը կարծես թե տառապում է անմեղսունակության սինդրոմով։ Նրանք չեն գիտակցում՝ ինչ են անում և ինչու են անում։ Օրեր շարունակ ժողովրդին հանել են փողոց, ման են տալիս՝ նույն տեքստերն արտաբերելով ու այդպես էլ ոչ մի պատասխանատու քյալի չեն գնում։ Չունեն օրակարգ, չունեն ծրագիր, ապագային միտված ոչ մի տեսլական, ու ամենակարևորը՝ չունեն լիդեր։ Ասում են՝ նպատակը Նիկոլին հեռացնելն է, ոչ թե իրենց իշխանության բերելը։ Ու դրանք ասում են մարդիկ, որոնք իշխանության են եղել, դրա համը տեսել են ու ասում են՝ մենք քշելու ենք սրանց, որ կառուցենք արժանապատիվ ապագա, ինչպես կասեր Լյուդմիլա Հարությունյանը։

Եթե չեք գալու իշխանության, ինչո՞ւ եք նման տեքստեր ասում կամ այդ մասին բաց տեքստով չեք հայտարարում, որ իշխանութան չեք հավակնում ոչ մեկդ՝ Իշխան Սաղաթելյանից սկսած, Արթուր Վանեցյանով ու Ռոբերտ Քոչարյանով վերջացրած։ Դուք խաղում եք մարդկանց էմոցիաների հետ, նրանց հույզերն ու սպասումները մաշեցնում, ու վաղը, եթե էլի չհաջողեք (իսկ հավանականությունը մեծ է, որ չեք հաջողելու) վերջնականապես մեռցնելու եք մարդկանց մեջ այս ապիկարներից ազատվելու վերջին հույսը։ Ու քանի որ չկա ոչ մի առաջնորդ, չկա նաև այսօրվա սխալների ու վաղվա հավանական ձախողման պատասխանատուն, որ իմանանք՝ ով պետք է ներողություն խնդրի, կամ ում պետք է գամենք սյունին և քարկոծենք՝ շարժումը նորից տապալելու համար։

Լավ կլիներ՝ այսօրվանից հարթակից ներողության տեքստեր հնչեին նախ նախկինում թույլ տված սխալների, գործած մեղքերի համար, որը ապագայի համար էլ հույս կներշնչեր, որ մեր դիմաց պատասխանատու անձինք են կանգնած, որ վաղը գոնե կկարողանան անզվորեն ընդունել իրենց մեղքն ու զղջման խոսքեր ասել։ Բայց չկա այդ ազնվությունն ու անկեղծությունը ընդդիմության լիդերների մոտ, որոնք իրենք էլ չգիտեն՝ ով է իրենցից ամենաիսկական լիդերը։ Ուստի անմեղսունակության իմաստով այս ընդդիմությունը ոչնչով չի զիջում ներկայիս իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Մի բան էլ առաջ է ընկել այդ մրցավազքում։

Այսօր երկու թևերը մրցում են, թե ով ավելի անմեղսունակ, անպատասխանատու և ցինիկ կպահի իրեն։ Դեռևս իրար «աբգոն» անելով ընթանում են, բացահայտ առավելության դեռ ոչ մեկը չի հասել, Իշխան Սաղաթելյանը՝ նույնպես։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը