copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:03 05-05-2022

Ոստիկանական ուժերը լավ են անում, պաշտպանում են․ Վահագն Ալեքսանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խոսելով ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաներից և հանրահավաքներից, ասաց․

«Ընդդիմադիր ցուցարարները հարձակումներ են գործում հանրային և ոչ հանրային տարբեր գործիչների վրա, քաղաքացիների վրա, որոնք իրենց հետ համաձայն չեն, հարվածում են ուղղակի փողոցով անցնող քաղաքացիների մեքենաներին, ովքեր չեն կանգնում, ովքեր չեն ուզում իրենց հետ առնչություն ունենալ։ Այս ամենը ոչ մի կապ չունի խաղաղ ցույցերի հետ, և բնական է, որ Ազգային ժողովում, կառավարության շենքում, այո՛, պետք է կիրառվեն բոլոր անվտանգային միջոցները։
Դուք հիմա հարցնում եք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Ազգային ժողովի շենքը պաշտպանում են ոստիկանական ուժեր, իմ պատասխանը ձեզ հետևյալն է․ լավ են անում, պաշտպանում են, ու բոլոր հրոսակախմբերն ու խուլիգանախմբերը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը պաշտպանված է, և այդ բանդիտական խմբերը ոչ մի դեպքում չեն կարող զավթել իշխանությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին