Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:36 05-05-2022

Դժվա՞ր ա. պարզ հարց եմ տալիս, 4 տարբեր թվեր եք ասում. Փաշինյանը զայրացավ

Այսօր՝ կառավարության նիստում քննարկվում էր հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծը, որը ներկայացնում է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը.

«Մետաղական հանքավայրերի շահագործման հետ կապված ռոյալթի համակարգն ավելի արդյունավետ շահագործման նպատակ ունի։ Սահմանվում են հարկին բնորոշ այնպիսի վճարներ, որոնք ընդերքօգտագործման կազմակերպությունները վճարում են՝ բացի այն հարկերից ու վճարներից, որոնք վճարվում են այդ գործունեությամբ զբաղվող վճարների կողմից։ Մետաղական հանքավայրի շահագործման կազմակերպությունների համար հանրագումարային վճարները վերջին անգամ վերանայվել էին անցյալ տարվա աշնանը։ Դա պայմանավորված էր նրանով, որ մետաղների միջազգային գները էականորեն բարձրացել են՝ ավելացնելով մետաղական հանքերի շահութաբերությունը։ Անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ վճարների միջոցով պետությանը մաս տվող մասը վերանայել»։

Փաշինյանն ասաց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ կառավարության համար տարբեր մեղադրանքներ են հնչում, ինչպես նաև խոսում են կոռուպցիոն գործարքների մասին.

«Եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օվշորներով սեփականության տեր դառնար՝ ոչ մեկ չէր անհանագստանա, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, ի՞նչն է կասկածելի թվում, ներդրողը որոշել է, ով ձեռք է բերել հին բաժնետերերից, որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անի, ՀՀ-ն էլ՝ ընդունել է այն»։

Փաշինյանը փորձեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից և Պեկ նախագահ Ռուստամ Բադասյանից ճշտել, թե տուրքով ինչքա՞ն են ավել գումար հավաքել՝ Բադասյանն ասաց, որ ապրիլի 21-ի դրությամբ 19,6 միլիարդ ենք ավել հավաքել, Խաչատրյանն ասաց, որ երեկվա դրությամբ 24 միլիարդ դրամ է եղել, 24, 6 միլիարդ դրամ էլ եղել է անցյալ տարի։

«Դժվա՞ր ա. պարզ հարց եմ տալիս, 4 տարբեր թվեր եք ասում», - զարյացավ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։





Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել