copy image url
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:49 05-05-2022

Կստեղծվի 140 նոր աշխատատեղ «Տեքստիլ Հոմ»-ում. կառավարության նոր որոշումը

Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 5-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՏԵՔՍՏԻԼ ՀՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «ՏԵՔՍՏԻԼ ՀՈՄ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Արտադրանքի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ։ Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 250 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակներում՝ մինչև 2024 թվականի ավարտը, նախատեսվում է ստեղծել 140 նոր աշխատատեղ մինչև 190,000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 90 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9 մլն դրամ:

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ