copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:01 05-05-2022

Երևանը կհյուրընկալի EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովը

Հունիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:

Հիմնական բեմում լինելու է ելույթների երկու ուղղություն՝ թրենդեր (#trendwatching) և հաջողության պատմություններ (#founderstories): Առաջինի ընթացքում փորձագետները կքննարկեն, թե ինչպես է տեխնոլոգիաների արագ զարգացումն ազդում մեր կյանքի վրա, իսկ երկրորդի ընթացքում ստարտափների հիմնադիրները կկիսվեն իրենց հաջողության պատմություններով և մարտահրավերներով, որոնց միջով ստիպված են եղել անցնել: Բացի այդ՝ նրանք կներկայացնեն ընկերության ռազմավարության ստեղծման, իրենց տեղը գնահատելու, համաշխարհային շուկա մուտք գործելու և վենչուրային կապիտալ ներդրումներ ներգրավելու իրենց փորձը:

Ամենից շատ դիտված