copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:09 05-05-2022

Ինչու Վարդան Ղուկասյանը չի երևում Ֆրանսիայի հրապարակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ընդդիմության սկսած պայքարը Ֆրանսիայի հրապարակ է բերել հեղափոխությունից հետո կրոնափոխ եղած նախկիններից շատերին, սակայն պայքարի երբեմնի առաջամարտիկ` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի երեւում հրապարակում։ «Ինչո՞ւ, էլ չե՞ք պայքարում»․ մեր հարցին երեկ Ղուկասյանը հեռախոսով պատասխանեց․ «Ես անպայման պիտի գամ էդտեղ, որ ինձ տեսնե՞ք։ Ես ժողովրդի հետ եմ, թուրքին դեմ եմ, թուրքի հետ բարեկամությանը դեմ եմ»։

Տանը նստա՞ծ եք ակտիվ պայքարում։ «Թույլ տուր ես որոշեմ, ու պետք չի էդ մասին բարձրաձայնեմ։ Ով պիտի իմանա՝ գիտի, հիմա իմ տարիքը չի էլ բարձրաձայնելու»։ Վախենո՞ւմ եք խոստովանել։ «Ես վախենալու բան չունեմ, երկու հոգին գաղութում են, տղաներս նստած են օդի մեջը, իմ վրա էլ տասնյակ գործ է հարուցված, էլ դրանից ավել ի՞նչ պիտի անեն»։

Մեր հարցին՝ ընդդիմադիրներն այս անգամ կհաջողե՞ն, Ղուկասյանը պատասխանեց․ «Էդ հարցը պիտի ուրիշի տաս, իրանք քեզ հստակ կպատասխանեն, իրանց սցենարը սահուն գնում է առաջ, ամեն ինչ պայմանավորված անում են, իրենց ով բերել է, հենա՝ սահուն կերպով անում է, թող ամեն ինչ ավարտեն, մենակ թե ժողովրդին լավ լինի»։ Ո՞վ է բերել։ «Դուք լավ գիտեք»։ Իշխանությունը կհեռանա՞։ «Դուք էլ գիտեք, որ կհեռանա»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը