Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:30 04-05-2022

Մենք մի բռունցք ենք, ուժ ենք, բայց ԱԺ շենքը գրոհելու նպատակ չունենք. Արթուր Վանեցյան

Մենք շատ-շատ ենք։ Մեր պայքարը շարունակելու ենք ու անպայման հաջողություն ենք ունենալու: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակից դեպի ԱԺ երթի մեկնարկին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Իսկ մինչ այդ նա երթի մասնակիցներին հիշեցրեց, որ այսօր ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հայտարարություններ են տարածել, իբր պայքարի մասնակիցները պատրաստվում են գրոհել ԱԺ շենքը։

«Մենք մի բռուցք ենք, ուժ ենք, բայց մենք որևէ կերպ նման նպատակ չունենք։ Ինչո՞ւ են նման հայտարարություն տարածել, որպեսզի կարողանան պահել այն մարդկանց հոսքը, որ գալիս ու միանում են համաժողովրդական շարժմանը, փորձելու են անպայման սադրել։ Խնդրում եմ բոլորը շատ ուշադիր լսեն։ Որևէ մեկը ինքնագլուխ որևէ քայլի չի գնում։ Եթե շարքերում նկատում եք մարդկանց, որ փորձում են սադրել, ասում են՝ պետք է գնանք էս շենքը գրավենք, քայլե՛ր ձեռնարկենք, այդ մարդկանց անմիջապես հանձնում եք ոստիկաններին»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Դիմելով ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ Վանեցյանը հայտարարեց, շարունակում են խաղաղ անհնազանդության ակցիաներն այնքան ժամանակ, մինչև հասնեն նպատակին։

«Հիմա երթով շարժվում ենք դեպի ԱԺ, ընթացքում լսում եք կազմակերպիչներին։ Ինքնագլուխ քայլերով փչացնելու եք պայքարը։ Շարքի դիմացից գնում է ընկեր Իշխան Սաղաթելյանը»,- ասաց Վանեցյանը։

Դրանից հետո առաջարկեց բռունցքները բարձրացնել ու հայտարարել, որ պահանջատեր են, հասնելու են իրենց նպատակին։

Երթի մեկնարկից առաջ մասնակիցները վանկարկեցին «առանց թուրքի Հայաստան» ու շարժվեցին խորհրդարանի շենք «Զարթիր, Լաո» երգի ներքո։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան