Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:18 04-05-2022

Կուսակցությունների համար հեշտացվում է աուդիտի կազմակերպման գործընթացը. նախագիծն ընդունվեց

ԱԺ-ում շարունակվում է քառօրյա նստաշրջանը։ Այժմ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը»՝ կից ներկայացված և ընդունված փաթեթը ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողը Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն է։

Թումանյանցն ասաց, որ նախագիծը երկու անգամ քննարկվել է Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ ջանքերով։ Փոխնախարարը նշեց, որ միայն որոշակի ժամկետներ են փոփոխվել, ու հստակեցվել են ու աուդիտի փոփոխման ընթացակարգը, նախատեսվել են մի շարք գործողություններ, մասնավորապես՝ կուսակցության ղեկավարների կողմից գույքի և եկամուտների, պաշտոնի ստանձնելու և դադարեցնելու ձևանմուշները սահմանելու։ Մի շարք այլ ձևանմուշների համար սահմանվել է ժամկետ և երկարաձգվել է․ հունվարի փոխարեն սահմանվել է հունիսի մեկը։

«Ժամկետների փոփոխություններ են եղել նաև բաց մրցույթի աուդիտորիաների համար, և զուգահեռաբար որոշակի ժամկետներ են փոփոխվել նաև բաց մրցույթի աուդիտորիական մրցույթներ անցկացնելու համար։ Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև գնումների մասին օրենքում և սակարկությունների մասին օրենքում, որով ներկայացվել է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացումը, որը չի տարածվելու գնումների և հրապարակային սակարկությունների մասին օրենքի վրա»։

Նախագիծը ՝ 65 կողմ, 0 ձեռնպահով՝ միաձայն ընդունվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ